2020 թվականին նախատեսում եմ պաշտոնական այցով մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում նոյեմբերի 13-ին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, հաղորդում է News.am-ը:
Վարչապետի խոսքով՝ արդեն կա նախնական պայմանավորվածություն, որ 2020 թվականին ինքը պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իր հերթին, 2020 թվականի երկրորդ կամ 2021-ի առաջին կեսին կայցելի պատասխան պաշտոնական այցով Հայաստան։
Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ իր հարաբերություններին՝ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասաց, որ 2018 թվականի նրա հանդիպման արդյունքներով և խոսակցությունները Ռուսաստանի նախագահի հետ աննախադեպ դինամիկա են ունեցել։
«Ժամանակի ընթացքում հարցերը ստանում են պատասխաններ, ընդ որում՝ կա նաև որոշակի ընկալման, դրանց խորության և անկեղծության երկուստեք գիտակցման խնդիր։ Ես դեռ անցած տարվա ամռանն ասացի, որ մենք մտադիր ենք հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի և նոր որակի։ Կարող եմ ասել, որ գործընթացն ընթանում է։ Հիմա ես արդեն կարող եմ այդ մասին ավելի վստահ ասել»,- ընդգծել է Փաշինյանը։