Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը հայտնել է, որ արգելափակել է Սենատի կողմից ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը, գրում է The Hill պարբերականը:
Գրեհեմն օգտվել է այն օրենքից, ըստ որի՝ մի սենատոր կարող է արգելափակել բանաձևի ընդունումն ամբողջ պալատի կողմից:
«Քիչ առաջ հանդիպեցի Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Թրամփի հետ և խոսեցի այն խնդիրների մասին, որոնց մենք բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ռազմական ներխուժման պատճառով: Ես լիահույս եմ, որ Թուրքիան և Հայաստանը կարող են միասին լուծել այդ խնդիրը»,- հայտարարել է Գրեհեմը հեռուստատեսությամբ հեռարձակվող Սենատի նիստի ժամանակ:
Սենատորը հավելել է, որ սենատորները «չպետք է «գույներ հաղորդեն» կամ վերաշարադրեն պատմությունը»: