Բոլիվիայի նախկին նախագահ էվո Մորալեսը նոյեմբերի 13-ին դիմել է կաթոլիկ եկեղեցուն, ՄԱԿ-ին և Եվրոպայի երկրներին՝ քաղաքական ճգնաժամը լուծելու համար իր ընդդիմախոսների հետ երկխոսության հարցում միջնորդելու խնդրանքով:
«Ես խնդրում եմ միջազգային կազմակերպություններին՝ ՄԱԿ-ին, Եվրոպայի բարեկամական երկրներին և կաթոլիկ եկեղեցուն, որը ներկայացանում է եղբայր Ֆրանցիսկոս պապը, միանալ մեր երկոսությանը՝ հանգստացնելու համար սիրելի Բոլիվիան: Բռնությունն սպառնում է կյանքին և սոցիալական հաշտությանը»,- գրել է նա իր Twitter-ում: Ավելի վաղ Մորալեսը կոչ էր արել «երկխոսության, որին կմասնակցեն բոլորը՝ հասարական շարժումները, քաղաքացիական կազմակերպությունները և քաղաքական կուսակցությունները»: