Իտալիայի կառավարությունը նոյեմբերի 14-ին արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Վենետիկում սաստիկ հեղեղումների պատճառով:
«Նախարարների խորհրդի նիստում որոշում է ընդունվել Վենետիկում արտակարգ դրություն սահմանելու մասին: Քաղաքի և նրա բնակիչների կարիքների համար տրամադրվել է 20 միլիոն եվրո»,- Թվիթերի իր էջում գրել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:
Վերջինս ընդգծել է, որ իշխանություններն առայժմ չեն կարողանում գնահատել քաղաքին հասցված վնասը:
Նոյեմբերի 12-ին Վենետիկում ջրի մակարդակը 187 սանտիմետրով վեր է բարձրացել նորմայից: Դիտարկումների պատմության ընթացքում Վենետիկում ջուրն ավելի շատ բարձրացել է 1966 թվականին: Այն ժամանակ դրա մակարդակը հասել էր 194 սանտիմետրի նշագծին: