Լիբանանի քաղաքական ուժերը համաձայնության են հասել նոր վարչապետի թեկնածության շուրջ, այդ պաշտոնը կզբաղեցնի ֆինանսների նախկին նախարար, 75 ամյա Մուհամադ Սաֆադին: Այդ մասին հայտնել է LBCI լիբանանյան հեռուստաալիքը:
«Մուստակբալ» կուսակցությունը, Ազատ հայրենասիրական շարժումը, «Ամալ» շարժումը և «Հըզբոլլահ»-ը համաձայնության են եկել և երկրի նոր վարչապետ կհայտարարեն նախկին նախարար Մուհամադ Սաֆադիին»,- նշել է հեռուստաալիքը:
MTV հեռուստաալիքը հաստատում է այդ տեղեկատվությունը և ճշգրտում, որ նոր կառավարությունը ներկայացված կլինի «տեխնոկրատներով և քաղաքական գործիչներով»:
Ալիքի տվյալներով՝ «Մուստակբալ» կուսակցությունը, որը գլխավորում է նախկին վարչապետ Սաադ Հարիրին, ներկայացված կլինի կառավարությունում, բայց ոչ հայտնի մարդկանցով: