Հյուսիսային Կորեայում ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին «կատաղած շուն» են անվանել։
Հյուսիսային Կորեայի պաշտոնական տեղեկատվական գործակալությունը տեղեկացրել է, որ Բայդենը «համարձակվել է զրպարտել Հյուսիսային Կորեայի բարձրագույն ղեկավարության արժանապատվությունը»։ «Կատաղած շները, ինչպիսին է Բայդենը, կարող են ցավ պատճառել շատ մարդկանց։ Նրանք պետք է մահու չափ ծեծվեն փայտով։ Դա օգտակար կլինի նաև ԱՄՆ-ի համար»,- նշվում է ԿԿՀԳ հաղորդագրությունում, որը մեջբերում է AFP-ը։
Փհենյանն առաջին անգամ չէ, որ դատապարտում է Բայդենին։ Մայիսին նա անվանվել էր «խելապակաս» և «հիմար՝ ցածր IQ-ով» այն բանից հետո, երբ Կիմ Չեն Ընին անվանել էր «բռնապետ»։