ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում վկաների ցուցմունքները հաստատել են ԱՄՆ նախագահի դեմ կաշառակերության մեղադրանքները: Այս մասին հայտարարել է պալատի խոսնակ Նենսի Փելոսին:
Խոսքը Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Թեյլորի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխօգնական Ջորջ Քենթի հարցաքննության մասին է:
«Նախագահի նշանակած մարդիկ ասում էին անչափ ոչ երկիմաստ բաներ, այդ ջախջախիչ ցուցմունքները հաստատել են կաշառակերության փաստերը»,- նշել է Փելոսին: Նրա խոսքով՝ Թրամփը իշխանությունը չարաշահել է և խախտել իր երդումը, երբ սպառնում էր Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնել իր քաղաքական հակառակորդի դեմ քննության անցկացման դիմաց:
Նենսի Փելոսին պարզաբանել է, որ կաշառակերությունը Թրամփի պարագայում համարում է նրա գործողություն ըստ quid pro quo (ծառայություն ծառայության դիմաց) սկզբունքի։ «Մենք այստեղ խոսում ենք լատիներենով... quid pro quo-ն կաշառակերություն է։ Եվ դրա մասին ԱՄՆ Սահմանադրությունում կա իմփիչմենթի ընթացակարգի վերաբերյալ»,- ասել է խոսնակը։