Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում ներկա է գտնվել «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի գրադարան-ընթերցասրահի բացման արարողությանը:
Երկրի ղեկավարը կարևորել է նման ենթակառուցվածքների առկայությունը՝ կրթության և գիտության զարգացման ու մատաղ սերնդի դաստիարակման տեսանկյուններից:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: