Հայաստանի հավաքականը նվազագույն՝ 0:1 հաշվով պարտություն կրեց: Հունաստանի հավաքականի միակ գոլը հանդիպման 35-րդ րոպեին խփեց Դիմիտրիս Լիմինիոսը:
Հայաստանի հավաքականը հանդիպման ընթացքում 5 հարված է կատարել, որից 2-ը՝ մրցակցի դարպասին: Գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցությունը կազմել է 40:60 ՝ հօգուտ Հունաստանի, գրում է News.am-ը:
Զուգահեռ ընթացող J խմբի մյուս խաղում Ֆինլանդիայի հավաքականը 3։0 հաշվով հաղթանակ տարավ Լիխտեյնշտեյնի նկատմամբ և Իտալիայից հետո նվաճեց եզրափակիչ փուլի երկրորդ ուղեգիրն այս խմբից: