Նոյեմբերի 3-11-ը Մինսկում կայացած մուայթայի եվրոպայի առաջնությանը մասնակցել են նաև Արցախի մարտարվեստների ասոցիացիայի մարզիկներ, և գրավել մրցանակային տեղեր:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանը՝ նշելով, որ Արցախից առաջնությանը մասնակցել է 5 մարզիկ:
«Մեր մարզիկները մասնակցելով նման մրցաշարերի առաջին հերթին ձեռք են բերում մասնագիտական փորձ, հմտություն, որոնք կիրառելու են հետագա մրցաշարերի ժամանակ»,-մասնավորապես ասել է Գ. Աղաբալյանը: