Բելառուսում այսօր՝ նոյեմբերի 17-ին, արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում՝ խորհրդարնի ստորին պալատի ձևավորման համար։
Ըստ ժամանակացույցի, այս ընտրությունները պետք է կայանային 2020թ․-ին, սակայն ապրիլին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց աշնանը դրանք անցկացնելու վերաբերյալ։ Հաջորդ տարի նախագահական ընտրություններ են ծրագրված։
Ներկայացուցիչների պալատում 110 տեղի համար պայքար է մղելու 514 թեկնածու 12 կուսակցություններից և մի քանի հասարակական կազմակերպություններից։ 131 թեկնածուի գրանցումը մեժվել է, ևս 46 հոգի ինքնաբացարկ է հայտարարել։
Նոյեմբերի 15-ի դրությամբ վաղաժամ քվեարկությանը մասնակցել էր ընտրողների 27,5 տոկոսը։ Ձայնի իրավունք ունի 6,8 մլն մարդ։