Մի քանի հարյուր հազար մարդ շաբաթ օրը Պրահայի Լետենյան դաշտում դուրս է եկել հանրահավաքի՝ նշելով 1989թ․-ի «Թավշյա հեղափոխության» 30-րդ հոբելյանը։ Ցուցարարները պահանջել են Չեխիայի վարչապետի պաշտոնից «Դժգոհ քաղաքացիների ակցիա» քաղաքական շարժման առաջնորդ, միլիարդատեր, Անդրեյ Բաբիշի հրաժարականը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հանրահավաքը կազմակերպող «Միլիոն ակնթարթ ժողովրդավարության համար» հասարակական շարժման գնահատականներով՝ դրան մասնակցել է 300 000 մարդ։ Ոստիկանությունը հայտնում է, որ հանրահավաքին մասնակցել է 200 000 մարդ։
Ակցիայի մասնակիցները վարչապետի հրաժարականի կոչով պաստառներ են ունեցել։ Պաստառների վրա նաև եղել են ժողովրդավարությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, Եվրամիության և ՆԱՏՕ-ի միասնականությանը աջակցող կարգախոսներ։