Ամերիկյան իշխանությունները դատապարտում են Իրանի անվտանգության ուժերի գործողությունները բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«ԱՄՆ-ը սատարում է Իրանի ժողովրդին, որը խաղաղ ցույցեր է իրականացնում վարչակարգի դեմ, որն իրականում պետք է պաշտպաներ ժողովրդի շահերը: Մենք դատապարտում ենք ուժի կիրառումը և կապի միջոցների սահմանափակումը բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Իրանում բողոքի ակցիաներ են ընթանում ընդդեմ բենզինի գինը բարձրացնելու իշխանությունների որոշման: