Բելառուսական ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ չի անցել Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նոր կազմ: Այս մասին վկայում են երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:
Նոր խորհրդարան են անցել Բելառուսական հայրենասիրական կուսակցությունը, Աշխատանքի և արդարության հանրապետական կուսակցությունը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող պատգամավորները, ինչպես նաև «Բելայա Ռուս» հասարակական միավորման ներկայացուցիչները:
Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները տեղի են ունեցել կիրակի՝ նոյեմբերի 17-ին: Ընտրություններին մասնակցությունը կազմել 77,22 տոկոս: