Վրաստանի իշխանությունները չեն փոխի ընտրական համակարգը, չնայած ցույցերին. Կալաձե
Վրաստանի իշխանությունները, չնայած ցույցերին, մտադիր չեն փոխել ընտրությունների համակարգը: Այդ մասին հայտնել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, փոխանցում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը:
«2020-ի ընտրությունները կանցնեն խառը համակարգով: Դա վերանայման ենթակա չէ»,- հայտնել է Կալաձեն:
Ավելի վաղ, Վրաստանի խորհրդարանը չկարողացավ սահմանադրության փոփոխություն ընդունել, որով խառը ընտրական համակարգից անցում կանեին մեծամասնականին: Թբիլիսիում խորհրդարանի դիմաց սկսվեցին բողոքի ցույցեր: