Իրանում ընթացող ցույցերի ժամանակ թալանվել և այրվել են տասնյակ շինություններ, այդ թվում՝ բանկեր և խանութներ, փոխանցում էVestifinance.ru-ն:
Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ: Իրավապաշտպան կառույցների հաղորդման առնվազն 25 մարդ է զոհվել:
Իրաի նախագահ Հասան Ռոհանին Նախարարների Կաբինետի նիստի ժամանակ հայտարարել է, որ իրանական իշխանությունները թույլ չեն տա՝ ցույցերը վերածվեն անկարգությունների:
Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերն ասել է.
«Այս ծրագրի իրականացումից հետո մենք տեսանք, որ որոշ մարդիկ ի նշան բողոքի դուրս եկան փողոցներ: Բնական եմ համարում, երբ կառավարությունը ծրագիր է իրականացնում, ու դրան ոչ բոլորն են համաձայն: Որոշ մարդիկ կարող են այս ծրագրին դեմ լինել, և նրանք իրենց կարծիքը հայտնելու իրավունք ունեն»,- ասել է Իրանի նախագահը:
Ռոհանիի խոսքով՝ անթույլատրելի է ժողովրդի բողոքելու իրավունքի չարաշահումը և բանկերի, ոստիկանական տեղամասերի ու հաստատությունների վրա հարձակումը: «Կառավարությունը ոչ մեկին թույլ չի տա քաոս ստեղծել, բայց բոլորը բողոքելու, խոսելու և քննադատելու իրավունք ունեն»,- PressTV-ի հաղորդմամբ ասել է Իրանի նախագահը: