Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դեզինֆորմացիա է անվանել ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, համաձայն որի, ինքը կողմնակիցն է Նախիջևանի և Կուր-Արաքսի անցմանը Հայաստանին, փոխանցում է Rusarminfo-ն:
Իր խոսքերով, նախագահության տարիներին և դրանից հետո Կովկասում առկա կոնֆլիկտների հարցում ինքը եղել է սահմանների անխախտելիության կողմնակիցը:
«Այս հակամարտությունների իրական ու արդար լուծումը կայանում է Հարավային Օսիայի ու Աբխազիայի՝ Վրաստանին, իսկ Ղարաբաղն՝ Ադրբեջանին վերադարձի մեջ», — Սահակաշվիլու խոսքերը մեջբերել է «Ենի Մուսաֆաթ» ադրբեջանական լրատվամիջոցը:
Սահակաշվիլին նաև նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համարում է իր եղբայրը, իսկ Ադրբեջանը՝ Վրաստանի ռազմավարական գործընկեր: