Ֆրանսիական Evaneos զբոսաշրջային գործակալությունը կազմել է 2020-ին այցելելու համար ամենամեծ ժողովրդականություն վայելող ուղղությունների ցանկը, որը գլխավորել է Հայաստանը, փոխանցում է Shantnews-ը։
«Երկիրը, որտեղից արմատներով Շարլ Ազնավուրն է, բավականաչափ հնարավորություններ ունի զբոսաշրջիկներ ներգրավելու համար․ ինչպես նրանց, որոնք սիրում են գեղեցիկ եկեղեցիներ, այնպես էլ նրանց, որոնք բաց հորիզոններ են փնտրում։ 2020-ը քաղաքակրթությունների խաչմերուկների բացման տարի է լինելու»,- հաղորդում է rtbf.be պարբերականը։
Ցուցակի թոփ տասնյակում են ընդգրկվել նաև Հորդանանը, Չիլին, Ուգանդան, Մադագասկարը, Եթովպիան, Ֆիլիպինները, Նոր Զելանդիան և Ուզբեկստանը։