Հայաստանի տարածքում ցամաքային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների, ինչպես նաև այդ գործունեության վերահսկողությունն իրականացնող մարմինների և կառույցների գործունեության հետազոտման համար Հայաստանի խորհրդարանում, պատգամավորների ¼ ձայների հաշվառմամբ, կստեղծվի հատուկ խորհրդարանական հանձնաժողով։
Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում նոյեմբերի 19-ին ասաց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ այդ հանձնաժողովի անդամների թվի հարցը կքննարկվի դեկտեմբերի 3-ին, խորհրդարանական հերթական քառօրյայի ընթացքում։