Զարգացման ասիական բանկը հավանություն է տվել 10 մլն դոլար վարկի տրամադրմանը Հայաստանի կառավարության ջանքերին կրթության և առողջապահության ոլորտներում ծառայությունների որակի և հասանելիության բարելավման նպատակով, տեղեկացնում է Modern Diplomacy-ն։
Աղբյուրի համաձայն՝ Հայաստանում նկատվում է ժողովրդագրական տեղաշարժ. մինչև 18 տարեկան երեխաների բաժինը նվազում է 1990-ին բնակչության 37 տոկոսից մինչև ներկայում 25 տոկոսի, ինչը վկայում է երկրում աշխատուժի սպասվող կրճատման մասին։
Նշվում է նաև, որ որակյալ կրթության և բուժսպասարկման և դրանց ձևավորման հասանելիությունը բավարար չէ, ինչը հանգեցնում է այն բանին, որ շատ մարդիկ չունեն հմտություններ, որոնք անհրաժեշտ են գործատուների պահանջները բավարարելու համար, և առողջական վիճակը նույնպես վատանում է, ինչը կործանարար ազդեցություն է թողնում բնակչության վրա, և ինչից կարելի է խուսափել։
«Լավ կրթված և առողջ բնակչությունը կարևոր նշանակություն ունի այնպիսի երկրի աճի և զարգացման համար, ինչպիսին Հայաստանն է, որտեղ մարդկային կապիտալը զգալիորեն իրացված չէ»,- նշել է ԶԱԲ՝ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի առողջապահության գծով ավագ մասնագետ Ռոզելա Լավադոն։
«ԶԱԲ օգնությունը կաջակցի կառավարության շարունակվող ջանքերին, որպեսզի քաղաքացիները լինեն կրթված, առողջ և ավելի արդյունավետ»,- ավելացրել է մասնագետը։