Ըստ Biletix ագրեգատորի, ամբողջ 2019-ի տվյալներով, ինչպես նաև հաշվի առնելով տոմսերի ամրագրումներն առաջիկա Ամանորի տոներին, 2019-ի ամենապահանջված ուղղությունը ռուսաստանցիների շրջանում եղել է Հայաստանը (Երևան), հաղորդում է NG-ն:
«ՌԴ-ից դեպի Հայաստան ամրագրված ավիատոմսերը 2019-ի աշնանը կազմել են բոլոր ամրագրված տոմսերի 11,3 տոկոսը՝ սա ռեկորդային ցուցանիշ է Անդրկովկասի երկրների ուղղությամբ վերջին 5 տարում: 2015-ից այդ ցուցանիշը ՀՀ պարագայում չէր գերազանցել 10 տոկոսը»,-հայտնում է Biletix-ը:
Նշվում է, որ դա տեղի է ունեցել Վրաստանի հետ ավիահաղորդակցության սահմանափակումների ֆոնին: Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հայտնում է, որ ըստ տոմսերի և հյուրանոցների ամրագրումների, էապես աճել է ՀՀ-ում և Ուզբեկստանում հանգստի պահանջարկը: