Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին հանդիպում կանցկացնի Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ, որն այցով ժամանում է ՌԴ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Պուտինը նաև հանդիպում կանցկացնի Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ Ալիևայի հետ, որն այցով ժամանում է Ռուսաստան»,- նշված է հաղորդագրության մեջ: