«Մեր հավաքականը Իտալիայում պարտություն կրեց 9-1 հաշվով, այն շատ մտահոգիչ էր: Քննարկման ժամանակ առաջարկեցի ընդունել իմ հրաժարականի դիմումը»,-այսօր տեղի ունեցած ՀՖՖ հերթական նիստից հետո, որին մասնակցել են գործկոմի գրեթե բոլոր անդամները, լրագրողներին հետ զրույցում հայտարարեց Արթուր Վանեցյանը։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը:
Նշենք, որ այն միտված էր հայկական ֆուտբոլի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմանը: Գործկոմի հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին, որից հետո կընտրվի նոր գործկոմ:
«Դեկտեմբերի 23-ին կունենանք նոր նախագահ և նոր գործկոմ»,-հավելեց նա։
«Ես իմ նախաձեռնությամբ առաջարկեցի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը: Ինչու, ֆեդերացիայից ինչ-որ մեկը պետք է վերցներ իր վրա աննախադեպ հաշվով պարտությունը, որ մենք կրեցինք...դրա համար ինչ-որ մեկը պետք էր պատասխանատվությունը վերներ իր վրա: Ես հանդես եկա հայտարարությամբ, որը գործադիր անդամների կողմից արժանացավ հավանության»,- պարզաբանեց Վանեցյանը, միևնույն ժամանակ ընդգծելով, որ աշխատանքի թերացման մասին խոսք լինել չի կարող, պարզապես բարոյական խնդիր է: