Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների` հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Երկրի ղեկավարը, ողջունելով երիտասարդ դիվանագետներին, կարևորել է նրանց այցելությունն Արցախ և գոհունակությամբ նշել, որ նման հետաքրքիր ու պահանջված հանդիպումները կրում են պարբերական բնույթ:
Հանդիպմանն արծարծվել են հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր: