ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն թվիթերյան իր էջում պարսկերենով և անգլերենով դիմել է Իրանում բողոքի ակցիայի մասնակիցներին՝ խնդրելով նրանց ակցիաներից լուսանկարներ և տեսանյութեր ուղարկել Telegram-ի միջոցով, որպեսզի ԱՄՆ-ն հետագայում կարողանա պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտման համար:
«Ես խնդրել եմ իրանցի ցուցարարներին մեզ լուսանկարներ, տեսանյութեր և տեղեկություններ ուղարկել, որոնք կփաստեն ռեժիմի կողմից ցուցարարների հետապնդումը: ԱՄՆ-ն այն կհանրայնացնի և խախտումների համար պատժամիջոցներ կսահմանի»,-գրել է պետքարտուղարը Twitter-ում:
Իրանի մեծ մասում բողոքի ակցիաների հետ կապված անջատել էին համացանցը: Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին հայտարարել էր, որ համացանցը երկրում կվերականգնվի աստիճանաբար: