ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկել է «վերացնել, վերադարձնել կամ ազատվել» ռուսական Ս-400 ԶՀՀ-ներից, ասել է պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, հայտարարության տեքստը տարածել է արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Ս-400-ների մատակարարումն անթույլատրելի է, դրանք պատժամիջոցների ռիսկ են առաջացնում։ Իհարկե, (պատժամիջոցներ մտցնելու) ժամանակը օրենքով CAATSA-ի կողմից չի տրվել և չի ճշգրտվել։ Կարելի է շատ խոսել այն մասին, թե որտեղ կլինեն պատժամիջոցները, ինչպիսին կլինեն Թուրքիայի վրա դրվելիք պատժամիջոցների ընդգրկման լայնությունն ու խորությունը»,- ասել է նա։
«Թուրքիան մանևրի ազատություն ունի, որպեսզի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Նրանք գիտեն, որ, որպեսզի ամեն բան ստացվի, պետք է ոչնչացնեն, վերադարձնեն կամ ինչ-որ կերպ ազատվեն Ս-400-ներից։ Միևնույն ժամանակ, մենք բոլորովին չենք փակել նրանց՝ Patriot ձեռք բերելու հնարավորությունը, որը համապատասխանում է ՀՕՊ նրանց պահանջմունքներին»,- ավելացրել է պաշտոնյան։
Նա չի նշել, թե ինչպես են ընթանում բանակցություններն այս հաշվով Թուրքիայի հետ։ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ կատարած այցի ընթացքում ասել էր, որ հույս ունի, որ Ս-400-ների գնման հետ կապված՝ իրավիճակը «կհանգուցալուծվի»։