Սիրիայի հարցով հերթական հանդիպումը կանցկացվի Նուր-Սուլթանում դեկտեմբերի 10-11-ին: Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, տեղեկացրել է Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Մուխթար Տլեուբերդին:
Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերեշինինը հայտնել էր, որ Աստանայի ձևաչափով Սիրիայի հարցի հաջորդ քննարկումը կանցկացվի դեկտեմբերի սկզբին:
Հիշեցնենք, որ նախորդ՝ 13-րդ հանդիպումն, անցկացվել էր Ղազախստանի մայրաքաղաքում օգոստոսի սկզբին: Դրան մասնակցել են ռուսական, իրանական, թուրքական պատվիրակությունները, Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները: