Հայաստանի համար Իրանը կարևոր գործընկեր է, և Իրանում տեղի ունեցող գործընթացները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է news.am-ը:
Նա հավելեց, որ Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացմանը: «Կարևոր է, որ Հայաստանն իր տարրն է ներդնում մեր ինտեգրացիոն գործընթացում»,- հավելեց դեսպանը՝ հիշեցնելով Երևանում ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Իրանի նախագահի մասնակցությունը: Նրա խոսքով՝ դա կարևոր քաղաքական և տնտեսական նշանակություն ունի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Երևանում ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցում էր նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին: