Մարգարիտա Սիմոնյանի որդին ֆրանսերենի ուսուցչուհուն հայերեն է սովորեցնում (տեսանյութ)
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը բավականին պատասխանատու մոտեցում ունի երեխաների դաստիարակության եւ կրթության հարցում: Ե՛վ Մարյաշան, ե՛ւ Բագրատը տարբեր առարկաների դասավանդող մի քանի ուսուցիչ ունեն, այդ թվում ՝ ֆրանսերենի։
Ինչպես հայտնում է News.am-ը` վերջին տեսանյութում Բագրատը ֆրանսերենի ուսուցչուհի Քլոեի հետ կիսվում է հայոց լեզվի իր գիտելիքներով։
Մարգարիտա Սիմոնյանն իր Instgram-ում կատարել է այսպիսի գրառում․
«Քլոեն Բագրատին ֆրանսերեն է սովորեցնում, իսկ Բագրատը որոշել է նրան հայերեն սովորեցնել»։