Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով հայկական և ադրբեջանական մամուլում հայ լրագրողների Բաքու այցելության վերաբերյալ շրջանառվող լուրերին:
«Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:
Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ»,- նշել է մամուլի խոսնակը: