Լեհաստանի Գլիվիցե քաղաքում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի մրցույթը, որի հաղթողը՝ 278 միավորով դարձավ Լեհաստանի ներկայացուցիչը։ Միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնում էր Կարինա Իգնատյանը, որը «Colors of your dream» երգով զբաղեցրեց 9-րդ տեղը, գրում է News.am-ը:
Մրցույթի հաղթողը որոշվել է պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողի օնլայն քվեարկության արդյունքում: