Ղրղզստանի մայրաքաղաքում սպասվող ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի նիստին կքննարկվեն ավելի քան երկու տասնյակ հարցեր, կապված անվտանգության ամրապնդման հետ: Այդ մասին Բիշքեքում հայտարարել է կառույցի արտաքին գերատեսչության ղեկավար Դանիյար Սիդիկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
"Նիստի ընթացքում, ընդհանուր առմամբ, նախատեսվում է քննարկվել 21 հարց, որոնք կապված են հավաքական և տարածաշրջանային անվտանգության հետ", - ասել է նա:
Նրա խոսքերով, սպասվող հանդիպմանը ներկա կգտվնեն ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահներն, ինչպես նաև ՀՀ վարչապետը:
"ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի սեսիան տեղի կունենա նոյեմբերի 28-ին", - նշել է Սիդիկովը: