Կիրակի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կոչ է արել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը ձգտող երկրներին ավելի մեծ ճնշում գործադրել Իրանի վրա: Այդ մասին նա հայտարարել է Իսրայելի կառավարության նիստի ժամանակ:
«Ես կոչ եմ անում աշխարհի երկրներին, որոնք ցանկանում են հասնել խաղաղության և կայունության մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում, միավորել ուժերն ու ավելի մեծ ճնշում գործադրել Իրանի վրա, ինչպես նաև սատարել Իսրայելին այն գործողություններում, որոնք նա ձեռնարկում է Իրանի ագրեսիայի դեմ: Մենք ձեռնարկել են նման գործողություններ ավելի վաղ և կշարունակենք դրանք հետագայում ևս»,- նշել է Նեթանյահուն:
«Իրանն ահաբեկում է ոչ միայն իր հարևաններին և մեզ, Իրանը նաև ահաբեկում է իր սեփական քաղաքացիներին»,-հավելել է վարչապետն ու անվանել իրանյան ռեժիմը «բռնապետական, որի բնույթն ու իրական դեմքն այժմ բացահայտվում են ամբողջ աշխարհի համար»: