Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որն առաքելական այցելությամբ գտնվում է Ճապոնիայում, հանդիպել է կայսր Նարուհիտոյի հետ։ Հանդիպումը կրել է զուտ անձնական բնույթ և տեղի է ունեցել գաղտնի իրադրությունում, կայսերական պալատում։
Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը կայսերը նվիրել է Հռոմում Տիտոսի կամարի խճապատկերը։ Աշխատանքը, որը կատարել է Վատիկանի հատուկ նկարչական ստուդիան, վերարտադրում է իտալացի նկարիչ Ֆիլիպո Անիվիտիի (1876-1955) ակվարելը, որը պատկերում է Հռոմի տեսարաններ։ Խճանկարը ստեղծվել է մոտ կես տարում, տեղեկացրել է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը։