Բիշկեկի կենտրոնում ցուցարարները պահանջում են ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Այսօր Բիշկեկի կենտրոնական հրապարակում հակակոռուպցիոն ցույց է տեղի ունեցել, որին մասնակցել է մոտ 300 մարդ: Նրանք պահանջել են ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարը և ձերբակալել անազնիվ պաշտոնյաներին: Ցույցի անցկացման համար թույլտվություն չի տրվել, ուստի կամզմակերպիչները մի քանի հայտարարությունից հետո կոչ են արել մասնակիցներին գնալ տուն՝ սադրանքներից խուսափելու համար:
Ցույցի պատճառ է դարձել լրագրողական հետաքննությունը, որի արդյունքում անօրինական սխեմաներ են բացահայտվել մաքսային ծառայությունում: Ըստ լրագրողների, արդյունքում, պետությանը տարիների ընթացքում մի քանի հարյուր միլիոն դոլարի վնաս է հասցվել, և դրանում ներգրավված են եղել մի շարք պաշտոնյաներ ուժային կառույցներցից: