Բոլիվիայի ներքին գործերի նախարար Արտուրո Մուրիլյոն խոստացել է բանտարկել նախկին նախագահ Էվո Մորալեսին մինչև «կյանքի մնացած օրերը»՝ մեղադրելով երկրի նախկին նախագահին հակակառավարական ցույցերին և ահաբեկչությանն աջակցելու մեջ:
Հարցազրույցում Մուրիլյոն հայտարարել է, որ Մորալեսը ղեկավարել է քաղաքը «խեղդելու» փորձերը՝ ձևավորելով արգելապատնեշներ, որոնք խոչընդոտում էին սննդամթերքի և վառելիքի մատակարարմանը:
Բոլիվիայի ՆԳ նախարարը հայտարարել է համապատասխան ձայնագրությունների առկայության մասին, որոնցից պարզ է դառնում, որ եղել է համապատասխան հրահանգ, ինչն էլ, նրա խոսքով, բավարար չափով ապացուցում է Բոլիվիայի նախկին նախագահի մեղքը:
«Դա ահաբեկչություն է և ապստամբություն: Մենք խնդրել ենք սահմանել առավելագույն չափով պատիժ՝ 30 տարվա ազատազրկում բանտում»,-ասել է Մուրիլյոն: