Իրանը որևէ գաղտնի գործունեություն չի ծավալում Իրաքում, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Այդ փաստաթղթերը մենք չենք հաստատում, մենք Իրաքում ոչինչ չենք թաքցնում»,- ասել է նա ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով New York Times-ի հոդվածը:
Թերթը հայտնել էր, որ Իրանի հետախուզության արխիվից մի քանի հարյուր էջ փաստաթղթերի է տիրապետում, որոնք վկայում են «Իրաքի քաղաքական կյանքի բոլոր ասպեկտներ ներխուժելու» Իրանի փորձերի մասին: