Բողոքի ցույցի երկու մասնակից Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ՝ Թբիլիսիի կենտրոնում տուժել է ջրցանից, ասել է բողոքի շարժման առաջնորդներից Շոթա Դիգմելաիշվիլին, տեղեկացնում է Sputnik-Գրուզիան։
Վնասվել է նրանցից մեկի աչքը, իսկ երկրորդի՝ «Գիրչի» կուսակցության անդամի ձեռքն ու դեմքի ոսկորն են կոտրվել։
«Դա տեղի ունեցավ իմ կողքին։ Ջրցանի շիթը, ցավոք, վնասեց մեկի աչքը, բայց, ինչպես մեզ գրում են հիվանդանոցից, հաջողվել է փրկել նրա աչքը»,- ասել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Զաալ Ուդումաշվիլին։
Ջրցան մեքենաները գործադրելուց և ցուցարարներին ցրելուց առաջ ՆԳՆ-ն հավաքվածներին կոչ է արել հեռանալ խորհրդարանի մուտքերի տարածքից, բայց նրանք հրաժարվել են ցրվել։
Այդ ընթացքում, չճշտված տվյալներով, կալանավորվել է ակցիայի 18 մասնակից, այդ թվում՝ «Միասնական ազգային շարժման» ակտիվիստ Ակակի Մինաշվիլին։