Երևանում, Ազգային ժողովի շենքում նոյեմբերի 26-ին տեղի է ունենում համաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի 15-ամյակին, տեղեկացնում է NEWS.am-ը։
Համաժողովին մասնակցում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օմբուդսմեն Արման Թաթոյանը, խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների լիազոր Տատյանա Մոսկալկովան, ինչպես նաև կառավարության, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։