Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջույնի հեռագիր է հղել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ինչպես հաղորդել է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը, ուղերձն ուղարկվել է Ճապոնիայից մեկնելու ճանապարհին Ռուսաստանի երկնքով քահանայապետի թռիչքի պահին:
«Ես սրտանց ողջունում եմ ձերդ գերազանցությանը՝ թռչելով Ռուսաստանի երկնքով Թաիլանդից և Ճապոնիայից Հռոմ ճանապարհին: Հավաստիացնում եմ ձեզ, որ աղոթում եմ ձեզ և Ռուսաստանի Դաշնության ամբողջ ժողովրդի համար՝ մաղթելով Աստծու օրհնությունը, խաղաղություն և երջանկություն»,- ասված է հեռագրում:
Ուղերձների հղումն այն պետությունների ղեկավարներին, որոնց երկնքով թռչում է պապի ինքնաթիռը, հաստատված պրակտիկա է: Տոկիոյից Հռոմ Ֆրանցիսկոսի երթուղու մեծ մասը ձգվում էր ՌԴ-ի օդային տարածությունում:
Հիշեցնենք՝ Հռոմի պապի առաքելական ուղևորությունը Թաիլանդ և Ճապոնիա տեղի է ունեցել նոյեմբերից 19-26-ը: