Սլովենիան վավերացրել է Հայաստանի և Եվրամիության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»: Այս մասին այսօր համաձայնագրի կնքման 2-ամյակին նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
Համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017 թվականի նոյեմբերի 24-ին:
Նշենք, որ արդեն ԵՄ 18 անդամ երկիր վավերացրել է համաձայնագիրը: