Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կոչ է արել թուրք ժողովրդին հրաժարվել դոլարից և փոխանակել այլ արտարժույթները, որպեսզի աջակցեն թուրքական լիրային ու հայրենասիրություն ցուցաբերեն, հաղորդում է Reuters-ը:
«Թողեք դոլարն ու այլ արտարժույթերը: Եկեք վերադառնանք մեր փողին՝ թուրքական լիրային: Այն այլևս չի կորցնում իր արժեքը: Եկեք այդպիսով հայրենասիրություն ցուցաբերենք», - իր համակուսակիցներին ասել է Էրդողանը խորհրդարանում: