ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում պատմել է Մեքսիկայի նարկոկարտելները որպես ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու ծրագրերի մասին:
Սպիտակ տան ղեկավարը հրաժարվել է պատասխանել մեքսիկացիների դեմ ռազմական գործողությունների մասին հարցին, օրինակ՝ անօդաչուների հարվածների: Միևնույն ժամանակ նա հավելել է, որ անպայման ինչ-որ քայլեր կձեռնարկի:
Նա նշել է, որ Մեքսիկայի նախագահ Անդրես Օբրադորին արդեն օգնություն է առաջարկել հանցագործներին բռնելու հարցում, բայց նա հրաժարվել է: «Ես փաստացի նրան առաջարկեցի, որ մեզ թույլ տա մուտք գործել երկիր և մաքրել այն»,- ընդգծել է Թրամփը: