Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թեհրանում հանդիպել է «Թալիբան» շարժման պատվիրակության հետ: Այդ մասին հայտնել է շարժման մամուլի քարտուղար Սուհայլ Շահինը:
«Շարժման ղեկավարի տեղակալ և Կատարում քաղաքական գրասենյակի ղեկավար մոլլա Բարադար Ախունդի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ: Կողմերը քննարկել են Աֆղանստանի հիմնախնդրի խաղաղ լուծումը և հաշտության գործընթացը»,- հայտնել է Շահինը թվիթերում:
«Բացի այդ, քննարկվել են երկկողմ հարաբերությունները և Իրանում աֆղան փախստականների խնդիրները: Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները ցանկություն են հայտնել սերտ հարաբերություններ պահպանելու աֆղան ժողովրդի հետ և խոստացել են լուծել աֆղան փախստականների խնդիրները»,- ասվում է հաղորդագրությունում: