Twitter սոցիալական ցանցը սկսում է ջնջել չօգտագործվող հաշիվները: Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, կայքի ադմինիստրացիան սկսել է տեղեկացնել պասիվ օգտատերերին: Եթե վերջիններս չակտիվացնեն իրենց հաշիվները մինչև դեկտեմբերի 11-ը, դրանք կջնջվեն:
«Մենք աշխատում ենք ոչ ակտիվ հաշիվների հեռացման վրա, որպեսզի մեր օգտատերերին ավելի հստակ և ճիշտ տեղեկատվություն հաղորդենք, որին նրանք կվստահեն: Մենք հորդորում ենք մարդկանց մեր սոցիալական կայքում գրանցվելուց հետո ակտիվ կերպով օգտագործել այն»,- ասված է ծանուցման մեջ: