Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է Եվրոպա լիգայի 5-րդ տուրի «Իստանբուլ Բաշաքշեհիրի» դեմ խաղի համար: Այս մասին հայտնում է ArmSport-ը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո առաջին անգամ է ընդգրկվել հռոմեական թիմի հայտացուցակում։
«Իստանբուլ Բաշաքշեհիրի» - «Ռոմա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին, ժամը՝ 21։55-ին։