RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Մոսկվա 24» հեռուստաընկերության եթերում պատմել է զվարճալի դեպքի մասին, որը տեղի է ունեցել հենց ծննդաբերության ընթացքում:
«Ինձ մի կարևոր մարդ է զանգահարում նախագահի ադմինիստրացիայից, երբ ես ծննդաբերում եմ։ Ես երեխային լույս աշխարհ եմ բերել 00։07-ին, իսկ նա զանգահարում է 23։55-ին։ Եվ ես վերցնում եմ հեռախոսը։ Նա ասում է. «Մարգո, կարո՞ղ ես խոսել»։ Ես ասում եմ. «Ես ծննդաբերում եմ։ Հենց այս պահին ծննդաբերում եմ»։ Ասում է. «Հասկացա, իսկ կարո՞ղ ես խսել»»,- պատմել է Սիմոնյանը։