Լիբանանյան բանակի 51 զինծառայող է տուժել Տրիպոլի, Բիկֆայա և Բեյրութ քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում: Այդ մասին հաղորդվում է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
«Տրիպոլիում նյութական վնաս է հասցվել բանկային մի քանի բաժանմունքների և կուսակցություններից մեկի գրասենյակին: Զինվորականների ուղղությամբ նետվել է նռնակ, որը չի պայթել, «մոլոտովի կոկտեյլներ» և քարեր, ինչը հանգեցրել է 33 զինծառայողների վիրավորվելուն»,- գրում է մամուլի ծառայությունը:
Բանակի մամուլի ծառայության հայտարարության համաձայն, ընդամենը երկրի տարբեր քաղաքներում ձերբակալվել է անկարգությունների 16 մասնակից: