Չորեքշաբթի՝ նոյեմբերի 27-ի լիագումար նիստում 461 եվրապատգամավոր հավանություն տվեց նոր եվրահանձնակատարների ցուցակին։ Դեմ քվեարկեց 157 մարդ, ևս 89-ը ձեռնպահ մնաց։ Ստացված արդյունքների համաձայն՝ կառույցի նոր կազմը կգլխավորի Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը:
Այսպիսով, Եվրահանձնաժողովը կկարողանա դեկտեմբերի 1-ին՝ նախատեսվածից 1 ամիս ուշ, սկսել աշխատանքը։
Նշենք, որ 61-ամյա Ուրսուլա ֆոն դեր Լյաենը առաջին կինն է Եվրամիության գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարի պաշտոնում։
Ելույթ ունենալով եվրախորհրդարանականների առջև՝ Լյաենը որպես առաջիկա տարիների կարևորագույն խնդիրներ նշեց կլիմայի պաշտպանությունն ու անալոգայինից թվային ձևաչափի անցումը տարբեր ոլորտներում։ «Իմ ուղերձը պարզ է. եկեք սկսենք աշխատել»,- ավելացրել է նա։