Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության արտահերթ նիստի ժամանակ նոյեմբերի 28-ին որոշում է ընդունվել ցրել երկրի խորհրդարանը, հայտնում է Minval.az-ը:
Այս որոշումը հիմնավորվում է նրանով, որ «գործող խորհրդարանն ատեկվատ վերաբերմունք չունի երկրի ղեկավարի կողմից իրականացվող քաղաքականությանը և հետ է մնում երկրում իրականացվող բարեփոխումներից», փոխանցում է գործակալությունը: